9 տարի առանց Ուիթնի Հյուսթոնի. երգչուհու 10 ամենավառ հիթերը

Ինը տարի առաջ կյանքից հեռացել է ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնը։ Աստղի մարմինը Բեվերլի Հիլզում հյուրանոցային համարի լոգարանում հայտնաբերել են «Գրեմմի» մրցանակաբաշխության նախօրեին:
Երկար հետաքննությունից հետո պարզվել է, որ Հյուսթոնի մահը բռնի չի եղել. երգչուհին լոգարանում խեղդվել է սրտի կաթվածից հետո, որն առաջացել է կոկաինի սիստեմատիկ օգտագործման հետևանքով:

Ուիթնի Հյուսթոնը բազմաթիվ երկրպագուների և երաժշտական քննադատների համար մինչ օրս մնում է 20-րդ դարի ամենատաղանդավոր վոկալիստներից մեկը, որն իր կարիերայի ընթացքում ստացել է ավելի քան 400 մրցանակ, այդ թվում ՝ «Գրեմմի»-ի յոթ մրցանակ:
Հյուսթոնի մահվան տարելիցին Ձեզ ենք ներկայացնում երգչուհու 10 գլխավոր հիթերը, որոնց շնորհիվ նա շարունակում է ապրել, բայց այժմ բացառապես ունկնդիրների երգացանկերում: