Դավիթ Մանուկյանը Բուզովայի հետ բաժանումը հաղթահարելու նոր միջոց է գտել. տեսանյութ

Ռուս հաղորդավարուհի Օլգա Բուզովայի նախկին ամուսինը` բլոգեր Դավիթ Մանուկյանը, իրենց բաժանումը հաղթահարելու նոր միջոց է գտել. նա որոշել է շուն պահել։
Դավիթն Instagram–ի իր միկրոբլոգում հրապարակել է շան քոթոթի հետ առաջին հանդիպման կադրերը, որոնք ուղեկցվում են սիրեցյալից բաժանվելու մասին իր նոր երգով։
Կադրերում երևում է, թե ինչպես է երջանիկ Դավան գրկում կենդանուն ու ասում. «Դու ինձ երբեք չես դավաճանի»։
«Մեր ընտանիքը նոր անդամ ունի։ Վաղուց այսքան երջանիկ չէի եղել։ Իսկական փոքրիկ ընկեր»,– տեսագրությանը կից գրել է Դավան։

Նրա երկրպագուներն իսկույն արձագանքել են ու առաջարկել շանը կոչել Բուզյա, Բուզ կամ Օլ: Մեկն էլ նկատել է. «Արդեն երկրորդ մարդն է, որ Բուզովայից բաժանվելուց հետո որոշում է լաբրադոր պահել։ Զուգադիպությո՞ւն է։ Չեմ կարծում»։