Հրապարակել է «Աննա Բոլեյն» նոր դրամատիկ մինի սերիալի առաջին կադրը

«Channel 5» հեռուստաալիքը Twitter-ոմ հրապարակել է «Աննա Բոլեյն» նոր դրամատիկ մինի սերիալի առաջին կադրը, որը պատմում է անգլիացի թագավոր Հենրիխ VIII-ի երկրորդ կնոջ և թագուհի Եղիսաբեթ I-ի մոր մասին։
Սերիալում գլխավոր դերը կատարում է սևամորթ դերասանուհի Ջոդի Թերներ-Սմիթը, ով մեծացել է Ճամայկայից արտագաղթածների ընտանիքում:
Տեղեկությունն այն մասին, որ 16-րդ դարի Անգլիայի թագուհու դերը տրվել է 34-ամյա Թըրներ-Սմիթին, հայտնվել է անցյալ տարվա աշնանը, սակայն համաճարակը խառնել էր ռեժիսորի ծրագրերը:

Սերիալում գլխավոր հերոսուհու դերակատարից բացի, ներկա են նաև այլ սևամորթ դերասաններ, սոցցանցերի օգտատերերը նշում են, որ «Հենրի VIII-ի կառավարման օրոք նման բան պատկերացնել գրեթե անհնար է»:
Այդուհանդերձ, սցենարիստ Իվ Հեդերվիկը նշել է, որ ֆիլմը կնկարահանվի ոչ թե պատմական դրամայի ժանրում, այլ հոգեբանական թրիլլերի, որը լույս կսփռի «բռնապետական նահապետական հասարակությունում» Աննա Բոլեյնի գոյատևման համար մղվող պայքարին: