«Չաո՜, չաո՜». Միխայիլ Գալուստյանի նոր տեսահոլովակը՝ Ռոբերտ Սահակյանցի ոճով

Միխայիլ Գալուստյանի բեմական կերպարը՝ Սուպեր Ժորիկը, որը հայտնի է իր հումորային հիթերով, նոր տեսահոլովակ է ներկայացրել Ռոբերտ Սահակյանցի հայտնի «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմի մոտիվներով։
Տեսահոլովակը, որը նկարահանվել է ռեժիսորներ Դավիթ և Հայկ Սահակյանցների «Սահակյանց անիմացիոն ստուդիայում», YouTube-ում է հայտնվել փետրվարի 12-ին։ Նկարիչը Էռնեստ Մուրադյանն է։

«Լեգենդար երգիչ և շոումեն Սուպեր Ժորիկի երրորդ, հոբելյանական «Չաո՜, չաո՜» տեսահոլովակը։ Սուպեր Ժորիկը զբոսանավի վրա երեկույթի ժամանակ տարվում է հիասքանչ ջրահարսով և հայտնվում ռուսական շոու բիզնեսի ստորջրյա կախարդական աշխարհում»,-նկարագրության մեջ գրել է Գալուստյանը։

Տեսահոլովակում օգտագործվել են բազմաթիվ աստղերի կերպարներ, այդ թվում՝ Գարիկ Մարտիրոսյանի, Տարզանի, Տիմատիի և Յուրի Դուդի։ «Միխայիլ, ես այնքան տխուր էի։ Տրամադրությունս բարձրացրիք։ Արդեն մի քանի անգամ եմ նայում տեսահոլովակը։ Ես ձեզ սիրում եմ։ Որովհետև այդքան զվարճալի եք։ Շատ լավն եք», «Միշա, ընտիր ես։ Շարունակիր այդ ոգով», «Ցնդելու բան է, ընտիր։ Սուպեր». օգտատերերն այսպիսի մեկնաբանություններ գրել տեսահոլովակի տակ։

Հիշեցնենք, որ Գալուստյանը ճանաչում ձեռք բերեց ՈւՀԱ-ում խաղալու տարիներին, նա այն ժամանակ Սոչիի «Արևից հոգնածները» թիմի կապիտանն էր։ Բացի այդ, նա նկարահանվել է «Թեթևաբարո տատիկը», «Վատ բնավորությամբ նվերը» և այլ ֆիլմերում։ Այսօր Գալուստյանի կարողությունը, ըստ Forbes-ի, կազմում է տարեկան 2,2 միլիոն դոլար։