«Երեք հրացանակիները» ֆիլմի նոր տարբերակում կնկարահանվեն Վենսան Կասելն ու Էվա Գրինը

Ֆրանսիական «Pathé» կինոստուդիան կվերանկարահանի «Երեք հրացանակիները»: Երկու ֆիլմերի ռեժիսորը («Երեք հրացանակիները՝ Դարտանյան» և «Երեք հրացանակիները՝ Միլեդի») Մարտին Բուրբբուլոնը կլինի։
Երկու մասին բաղկացած ժապավենի արժեքը կկազմի 60 մլն եվրո, նկարահանումները կսկսվեն ամռանը։

Սցենարով կզբաղվեն Մաթյե Դելապորտն ու Ալեքսանդր դե Լա Պատելերը. նրանք Բուրբուլոնի հետ աշխատել են «Հայրիկ, թե մայրիկ» և «Ամուսնալուծություն ֆրանսիական ձևով» ֆիլմերի վրա։
Հեղինակները ծրագրում են ֆիլմը վարձույթի թողարկել ամբողջ աշխարհում։ Իրավունքներն արդեն իսկ գնել են ֆրանսիական M6, OCSև Canal Plus ալիքները, ինչպես նաև «Constantin» կինոընկերությունը Գերմանիայում և «DeAPlaneta»-ն Իսպանիայում։

Պրոդյուսերի խոսքով՝ ֆիլմը հիմնված կլինի արդեն իսկ գոյություն ունեցող պատմական կերպարների վրա, ինչպես Դյումայի մոտ։ Սակայն նաև նոր կերպարներ կհայտնվեն՝ հարստացնելու համար հեղինակի «յուրօրինակ կտավը»։
Հայտնի է նաև, որ ֆիլմում կնկարահանվեն Վենսան Կասելն ու Էվա Գրինը։