Valentine’s Day. «Միշտ չէ, որ մեր ճաշակները համընկնում են, և դա ինձ շատ է նյարդայնացնում»․Տյոմի և Էմմա Հովհաննիսյանի սիրո հետաքրքիր պատմությունը

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ Showbiz.amը որոշեց զրուցել հայկական շոուբիզնեսի հայտնի զույգերի հետ ու ստանալ նրանցից իրենց ծանոթության պատմության, հարաբերությունների, զգացմունքների ու այլ «սիրային» հարցերի պատասխանները։ Նախապես կազմված հարցաշարին պատասխանել են թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։

Այսպիսով, մեր ընթերցողներն ունեն հնարավորություն տեսնելու, թե ինչպես են նույն հարցերին պատասխանում հայտնի զույգերից յուրաքանչյուրը, որքանով են նրանք միմյանց ճանաչում, համընկնում են արդյոք նույն հարցի պատասխանները, երբ պատասխանում են կինն ու տղամարդը։

Հետևելով այս ռոմանտիկ հարցազրուցների շարքին, Showbiz.amի ընթերցողների համար պարզ կդառնա, թե հայտնիներից հատկապես ո՞ր զույգն է ամենաներդաշնակն ու միմյանց լավ ճանաչողը։

Երգիչ Տյոմը, ով երաժշտասերների լայն շրջանակին հայտի է «Իքս ֆակտոր 4» նախագծից, Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ուենցած «Նոր ալիք 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացրեց Հայաստանը՝ ձեռք բերելով լայն ճանաչում ու բազմաթիվ երկրպագուներ: Երիտասարդ երգիչներ Տյոմի և Էմմա Հովհաննիսյանի սիրավեպի մասին գիտեին շատ երկրպագուներ, սակայն երգչի ֆեյսբուքյան էջից պարզ դարձավ, որ Էմմայի ծննդյան տարեդարձի գիշերը երգիչն անակնկալի է բերել սիրելիին՝ նրան ամուսնության առաջարկություն անելով:
Showbiz.am կայքի հետ զրույցում նրանք պատմեցին, թե ինչպես են ծանոթացել, սիրահարվել միմյանց ու կիսվեցին իրենց սիրո ու երջանկության գաղտնիքներով։

Կպատմե՞ք՝ ինչ զգացիք նրա հետ առաջին հանդիպման ընթացքում:
Տյոմ․Նրա հետ առաջին հանդիպմանն առանձնահատուկ բան չեմ զգացել, չէինք ճանաչում իրար, ծանոթացանք ու սկսվեց։
Էմմա․Քանի որ ես երկրպագում էի իրեն, այդ պահին ինձ շատ հաճելի էր գտնվել X Factor-ի ֆինալիստի հետ նույն վայրում:

Հիշո՞ւմ եք, թե երբ առաջին անգամ հանդիպեցիք նրան:
Տյոմ․Առաջին անգամ ծանոթացել ենք աշխատանքի վայրում, երբ Էմման եկավ ընդունվելու աշխատանքի։
Էմմա․Առաջին հանդիպումը եղել է աշխատանքի վայրում։

Ի՞նչ մտածեցիք նրա մասին:
Տյոմ․Դե, մտածում էի լավ երեխա է՝ աշխույժ, աշխատասեր:
Էմմա․Հա լավ, խուճուճ-խուճուճ, բայց այսքա՞ն:

Ո՞րն է նրա բնավորության մեջ Ձեր ամենասիրելի գիծը: Ո՞րն է նրա բնավորությնա մեջ Ձեր չսիրած գիծը:
Տյոմ․Սիրելի են բոլոր գծերը։ Չսիրելի գիծը շորերի հարցում չկողմնորոշվելն է։
Էմմա․Սիրում եմ իր հումորը, այն գունավորում է մեր կյանքն ու առօրյան, դեռ ինձ անհանգստացնող բնավորության գիծ չեմ նկատել նրա մեջ։

Ի՞նչը կարող է նրա արարքներում Ձեզ նյարդայնացնել:
Տյոմ․Չեմ կարողանա նշել, որովհետև չեմ հիշում նման դեպքեր։
Էմմա․Արարքներ չկան, միայն թե ուտեստների հարցում են տարաձայնություններ լինում, քանի որ միշտ չէ, որ մեր ճաշակները համընկնում են, և դա ինձ շատ է նյարդայնացնում։

Ի՞նչ է անում նա, երբ ցանկանում է ներողություն խնդրել Ձեզնից, Ձեր սիրտը շահել:
Տյոմ․Ինքը միշտ ավելի շուտ է սկսում բարիշել։
Էմմա․Մենք շատ հազվադեպ ենք վիճվում, իմ սիրտը նա շահել է դեռ 3 տարի առաջ։

Ձեր բնավորության ո՞ր գիծն եք դուք փոխել հանուն նրա :
Տյոմ․Կդժվարանամ ասել, ինքը երևի կկարողանա ասել։
Էմմա․Ես կարծում եմ, որ մենք միմյանց լրացնում ենք, և կարիք չկա փոխելու որևէ բնավորության գիծ։

Ձեր կարծիքով ո՞րն է ձեր սիրո երջանկության բանաձևը:
Տյոմ․Բանաձև չկա, ուղղակի մեծ սերը, որ սիրենք իրար առանց բանաձևերի։
Էմմա․Անկեղծությունն ու վստահությունը։

Ի՞նչը կարող է բաժանել ձեզ։
Տյոմ․Աշխատանքային ճանապարհորդությունը մաքսիմում։
Էմմա․Խաղաղ օվկիանոսը( բառիս բուն իմաստով)։

Ո՞վ է առաջինը խոստովանել որ սիրում է:
Տյոմ․Ես, հետո արդեն սկսվեց։
Էմմա․Նա։

Ո՞վ է ավելի էմոցիոնալ:
Տյոմ․Երկուսս էլ ,ինձ թվում է։
Էմմա․Երկուսս էլ բավական էմոցիոնալ ենք, բայց կարծում եմ՝ իմ էմոցիաները ավելի գերակշռում են։

Ո՞վ է ավելի ներողամիտ:
Տյոմ․Էլի երկուսս էլ, բայց ինքն ավելի շուտ է մոռանում, ես մի քիչ ձգում եմ։
Էմմա․Ես։

Ո՞վ է ավելի շատ անակնկալներ սիրում:
Տյոմ․Երկուսս։
Էմմա․Իսկ կա՞ մարդ, ով չի սիրում անակնկալ, մեր կյանքը լի է անակնկալներով, երկուսս էլ շատ ենք սիրում։

Ի՞նչ կմաղթեք նրան, ո՞րն է Ձեր ամենանվիրական երազանքը կապված նրա հետ։
Տյոմ․Ամեն օր մաղթում եմ, ու ուզում եմ, որ այն բոլոր երազանքները, որոնք դեռ չեն կատարվել, կատարենք երկուսով։
Էմմա․Մաղթանքներս, իհարկե, շատ-շատ են, բայց առաջնահերթ մաղթում եմ նրան երջանկություն։
Ի վերջո նրա հետ աշխարհը պայծառանում է, կյանքը դառնում է հեշտ և հաճելի: Բայց քանի որ երջանկությունը բոլորի համար տարբեր է, ապա ես նրան մաղթում եմ հենց այն երջանկությունը, որը նա է ուզում: Երազանքերն էլ թող մնան մեր գաղտնի անկյունում, խոստանում եմ, երբ իրականանան, անպայման կկիսվեմ ձեզ հետ։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան