Դմիտրի Շեպելևը բողոքում է որդուց

36-ամյա հաղորդավար Դմիտրի Շեպելևը հաճախ է լրագրողների հետ կիսվում՝ պատմելով, թե որքան դժվար է միայնակ հայր լինելը:
Շեպելևը երկար ժամանակ է, ինչ լարված հարաբերություններ ունի մահացած կնոջ՝ Ժաննա ֆրիսկեի ծնողների հետ, ովքեր բաց չեն թողնում հարմար առիթը, որպեսզի Դմիտրիի 6-ամյա որդուն տրամադրեն հոր դեմ:
Շեպելևը լրագրողների հետ զրույցում բողոքել է որդուց՝ պատմելով, որ փոքրիկ Պլատոնը փորձել է հարվածել մեկ այլ երեխայի:

«Ես տեսա՝ ինչպես մի փոքրիկ տղա մոտեցավ Պլատոնին, որպեսզի խաղա նրա հետ: Սակայն որդիս ոչ միայն բարյացկամորեն չընդունեց նրան, այլ փորձեց հարվածել խեղճ երեխային: Ես շատ զայրացած ու հիասթափված էի ու մի պահ մտածում էի, որ նրան իր սխալ արարքը կարելի է հասկացնել միայն ծեծի միջոցով:
Բայց նայելով Պլատոնին՝ ես հանկարծ հիշեցի՝ ինչպես էր 30 տարի առաջ պապս զայրանում ինձ վրա հարևանի աղջկան խփելու համար:
Բոլոր ծնողներին ցանականում եմ անսահման համբեություն: Ու միշտ հիշեք, որ դուք պետք է հասկանաք երեխային, ոչ թե երեխան ձեզ, որովհետև դուք եղել եք փոքր, իսկ ձեր զավակը դեռ մեծահասակ չի եղել»,- պատմում է Շեպելևը: