Արփի Գաբրիելյանը հրապարակել է իր և Միհրան Ծառուկյանի հարսանեկան հոլովակը

Երգչուհի Արփի Գաբրիելյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է իր և Միհրան Ծառուկյանի հարսանեկան հոլովակը։ Տեսանյութին կից Արփին գրել է․ «Ճիշտ է, այս տեսանյութը դեռ անցած տարի պետք է տեղադրեի, բայց նոր են ուղարկել»։
Կից Արփին նշել է նաև «շնորհավոր Վալենտինի օրը» հեշթեգը։
Հիշեցնենք, որ Միհրանն ու Արփին պսակադրվել են 2019 թվականի դեկտեմբերի 14-ին Էջմիածնի Սուրբ Շողակաթ եկեղեցում։ Երգիչը սիրելիին ամուսնության առաջարկություն էր արել նույն տարվա նոյեմբեր ամսին իր երևանյան մենահամերգին՝ բեմից։
Հավելենք, որ նրանց առաջնեկը՝ Ռոբերտը, ծնվել է 2020-ի հուլիսի 4-ին։