«Կա՛մ պիտի աշխատեմ մակդոնալսում, կա՛մ պիտի անեմ այն, ինչ մեծամասնության համար է պահանջված»․ Նիկ Եգիբյանի պատասխանը՝ քննադատությանը

Նիկ Եգիբյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հետևորդներից մեկի հետ իր նամակագրությամբ, որտեղ վերջինս երգչին մեղադրում է սեփական երաժշտության որակը ցածրացնելու մեջ։
«Նենց լավն էին առաջ Ձեր երգերը, ալբոմները։ Երբ սկսեցիք հայերեն երգել, նաև սկսեցիք կլկլացնել ու Ձեր երաժշտության որակն ահավոր ցածրացրիք։ Գոնե Կոմիտաս երգելիս մի արեք այդպես»,- գրել է հետևորդը։
Ի պատասխան այդ քննադատությանը՝ Նիկ Ռգիբյանը գրել է․ «Նույնիսկ հիմա, երբ անում եմ «ճաշակով» երգ, 10 000 դիտումից ավելի չի հավաքում, դրա համար կա՛մ պիտի տեղափոխվել ուրիշ երկիր ու աշխատեմ մակդոնալսում, կա՛մ պիտի անեմ այն, ինչ մեծամասնության համար է պահանջված․ ընտրությունն ակնհայտ է»։
Իր գրառմանը կից Նիկը մեջբերել է հատված սիրելի ֆիլմից․ «Մի սովորեցերք ինձ ապրել, այլ օգնեք նյութականորեն»։