Netflix-ը սերիալ կնկարահանի 30-ամյա ռուս հանցագործի մասին․ մանրամասներ

Օրեր առաջ ազատ է արձակվել 30-ամյա ռուս հանցագործ Աննա Սորոկինան, ով մեկ տարի առաջ բանտարկված էր ամերիկյան բանտում `բանկերին և շքեղ հյուրանոցներին խաբեբայությամբ ավելի քան 200,000 ԱՄՆ դոլարի չափով վնաս հասցնելու մեղադրանքով։
Սկզբնապես աղջիկը պետք է բանտում անցկացներ 4-ից 12 տարի (4 տարի բանտարկությունից հետո Աննան կարող էր պահանջել իրական ժամկետը փոխարինել պայմանական ժամկետով), բայց քանի որ վերջինս խոստովանեց իր մեղքը, դատարանը նրան ազատեց նախանշված ժամկետից շուտ:
BBC– ի հաղորդմամբ ՝ Սորոկինան շուտով կարտաքսվի Գերմանիա, որտեղ նա ապրել է իր կյանքի մեծ մասը:

Աննայի պատմությամբ արդեն սկսել է հետաքրքրվել Netflix սթրիմինգային ծառայությունը, որը պատրաստվում է սերիալ նկարահանել նրա կյանքի մասին: Ըստ Insider ամսագրի՝ ընկերությունն արդեն Սորոկինային վճարել է 320,000 ԱՄՆ դոլար ՝ իրավունքների համար:
Այս գումարի մեծ մասը կուղղվի աղջկա խարդախության զոհերի փոխհատուցմանը:
Ի դեպ, Սորոկինան, դեռ բանտում մնալով, մտածում էր, թե ինչպես է իր ապրուստը հոգալու ազատվելուց հետո, և նույնիսկ այնտեղ նա սկսում է գրել իր հուշերը:
Մոտ ապագայում աղջիկը նախատեսում է նաև իրավագիտություն սովորել և հիմնել սեփական ներդրումային ֆոնդը: