Վարդան Պետրոսյանի ռեփ կատարումը՝ նվիրված հայ զինվորներին

Դերասան, սցենարիստ Վարդան Պետրոսյանը մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին իր մտորումները ներկայացնելու համար ընտրել է երաժշտական ռեփ ոճը:

Նա նշել է, որ տեքստը գրել է Մոցարտի Ռեքվիեմի երաժշտության վրա: Օգտագործել է տողեր Վահան Տերյանի եւ Կոստան Զարյանի բանաստեղծություններից։

Հոլովակի ռեժիսորը Էդվարդ Համբարձումյանն է, երաժշտական ձեւավորումը կատարել է Սամվել Հովհաննիսյանը:

Վարդան Պետրոսյանը «Երկիր Նաիրի» երգը նվիրել է մեր հերոս զինվորներին: