Հավերժ երիտասարդ Նաոմի Քեմփբելը երկրպագուներին զարմացրել է համարձակ կերպարով (լուսանկար)

Լեգենդար սուպերմոդել Նաոմի Քեմփբելն Ինստագրամում նոր համարձակ լուսանկար է հրապարակել:

Լուսանկարում Նաոմին կրում է սև ու կիպ զգեստ ու գուլպաներ, ինչպես նաև թափանցիկ ձեռնոցներ։

Երկրպագուները շտապել են հիացական մեկնաբանություններ հայտնել հանրահայտ սուպերմոդելի հասցեին։

Նշենք, որ ամիսներ առաջ Քեմփբելը նշել է իր ծննդյան 50-ամյակը։

Նաոմի Քեմփբելը 1980-1990-ականների ամենաճանաչելի դեմքերից և ամբողջ աշխարհում առաջին սուպերմոդելներից մեկն է։ Իր մոդելային կարիերայից բացի, նա նաև գրել է նովել, ձայնագրել երաժշտական ալբոմ, մասնակցել որոշ հեռուստաշոուների և նկարահանվել ֆիլմերում։