Վենսան Կասելը և Եվա Գրինը հանդես կգան «Երեք հրացանակիրները» ֆիլմում

Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» հայտնի վեպը կվերաէկրանավորվի։ Նկարահանումները կսկսվեն ամռան վերջին՝ Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Դ’Արտանյանի դերում հանդես կգա Կաննի կինոփառատոնի հաղթող Ֆրանսուա Սիվիլը, Միլեդիի դերում՝ Եվա Գրինը, իսկ Աթոսի դերում՝ Վենսան Կասելը:

Բացի այդ, ֆիլմում հանդես է գալու ևս մեկ կերպար՝ սևամորթ հրացանակիր, որը չկա Դյումայի վեպում։

Նշվում է, որ ֆիլմի բյուջեն կկազմի 60 մլն եվրո։ Ռեժիսորը կլինի Մարտին Բուրբուլոնին, իսկ սցենարը կգրեն Մաթյե Դելապորտը և Ալեքսանդր Դե Լա Պատելերը:

Վեպն առաջին անգամ հրատարակվել է 1844 թվականին և այդ ժամանակից ի վեր էկրանավորվել է տասնյակ անգամներ։ Վեպի հիման վրա նկարահանված առաջին ֆիլմը թողարկվել է 1898-ին։