Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո ժամանակի մեծ մասն անցկացնում է սպա սրահներում

ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո ժամանակի մեծ մասն անցկացնում է սպա սրահներում, գրում է Mirror-ը:

Նշվում է, որ նախկին նախագահի կինը Սպիտակ տունը լքելուց հետո «գնում է մերսման և դեմքի խնամքի պրոցեդուրաների, ուտում է թեթև ձկնային ուտեստներ և ժամանակ է անցկացնում իր ծնողների հետ»:

Պարբերականը նաև նշում է, որ Կապիտոլիումի գրոհից հետո Մելանյա Թրամփի և ամուսնու հարաբերությունները վատթարացել են, ուստի զույգը միմյանց հետ շատ ժամանակ չի անցկացնում։

Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ նախկին առաջին տիկինը ցանկանում է շարունակել իր Be Best հանրային իրազեկման նախաձեռնությունը, որը խրախուսում է երիտասարդների շրջանում բարեկեցությունը, դատապարտում է կիբեռսպառնալիքներն ու թմրամիջոցների օգտագործումը։