Լևոն Արոնյանն ընկերուհու հետ սիրահարների տոնն անցկացրել է Լոռիում

Լևոն Արոնյանի սիրելին՝ Անիտա Այվազյանը, Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկար է հրապարակել հայտնի շախմատիստի հետ։ Զույգը Վալենտինի տոնը միասին է նշել, նրանք սիրո տոնն անցկացրել են Լոռու մարզում։

«Այսօր Բարեկենդանի ու սիրո օրն է: Ինձ համար երկուսն առանց իրար չեն կարող գոյություն ունենալ: Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն, իսկ դու ապրում ես, երբ սիրում ես: Ատելությամբ լի մարդը մեռած է: Նա հոգի չունի, պարզապես ներկա է ֆիզիկապես:

Սիրեք իրար, շատ սիրեք և բարի եղեք: Սկսեք շռայլ լինել բարին ցանկանալիս, և ոչ թե չարախոսելիս: Բարությունն այս օրերին մեզ շատ է պակասում: Կամեցեք բարին ու վստահ եղեք, որ կյանքը բարությամբ ձեզ կհատուցի»,- ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է Անիտան: