HBO-ում մեկնաբանել են «Հարրի Փոթեր» ֆիլմաշարի մոտիվներով սերիալի ստեղծման մասին լուրերը

HBO-ի ներկայացուցիչ Քեյսի Բլոյսը մեկնաբանել է մանկահասակ հրաշագործ Հարի Փոթերի մասին սերիալի ստեղծման մասին լուրերը, հաղորդում է ScreenRant պորտալը:

Բլոյսը նշել է, որ այս պահին նախագծի ուղղությամբ դեռևս ոչ մի կոնկրետ աշխատանք չի տարվում, նույնիսկ սցենարիստները չեն ընտրվել:

«Ես դա նույնիսկ սաղմնային վիճակ չէի անվանի, դեռևս ոչինչ մշակված չէ։ Բայց ես կարծում եմ՝ արդար կլինի ասել, որ «Գահերի խաղ»-ը և «Հարի Փոթեր»-ն առաջնահերթ են»,- ասել է Բլոյսը:

«Հարի Փոթեր» ֆիլմաշարի մոտիվներով սերիալի ստեղծման մասին լուրերը շրջանառվում են հունվարի վերջից։ Այնուհանդերձ, HBO-ի և Warner Bros-ի ներկայացուցիչները հերքել էին լուրերը։ Հարի Փոթերի արկածների մասին պատմող վիպաշարի վերջին էկրանավորումը թողարկվել է 2011 թվականին։