Քիմ Քարդաշյանը SKIMS-ի նոր Վալենտինյան հավաքածուի ֆոտոշարքից թարմ լուսանկար է հրապարակել

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում SKIMS ապրանքանիշի նոր Վալենտինյան ֆոտոշարքից ևս մեկ լուսանկարներ է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը:

Լուսանկարում երկար արձակված վարսերով և մեղմ շագանակագույն երանգներով դիմահարդարմամբ 40-ամյա հեռուստաաստղը կրում է բաց մարմնագույն լողազգեստ, ոսկեգույն շղթաներ, իսկ ձեռքին վարդագույն վարդ է: Լուսանկարի հրապարակումը խթանել է երեկ վաճառքի հանված նոր հավաքածուի վաճառքը, որի վարդագույն և կարմիր լողազգեստների տեսականին նույն օրվա ընթացքում սպառվել է:

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքին կից, որին մասնակցել էին Քարդաշյանի կրտսեր քույրերը՝ Քենդալ և Քայլի Ջեներները, իրապատում շոուի աստղը նոր հավաքածուն անվանել էր մինչ այժմ իրենց «ամենասեքսուալ» հավաքածուն:

Տեղեկությունների համաձայն, Քարդաշյանը Վալենտինի տոնն անցկացրել է տանը՝ երեխաների հետ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ներկայում Քիմ Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Հիշեցնենք որ, Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթ ամուսնացել են 2013 թվականին և ունեն 4 երեխա, սակայն անցյալ ամիս Քարդաշյանը հայտարարել է ամուսնալուծության մասին: