Ինչպե՞ս է Մեգան Մարքլին հաջողվել թաքցնել ընթացիկ հղիությունը (լուսանկարներ)

Սասեքսի դքսուհի, ամերիկյան նախկին դերասանուհի Մեգան Մարքլն իր երկրորդ հղիությունը թաքցնելու համար կիրառել է լուսանկարչական հնարք, գրում է Daily Mail-ը, նշելով՝ նա օգտագործել է տեսախցիկի տեղադրության ճիշտ անկյունը, որի շնորհիվ որևէ մեկի մոտ կասկած անգամ չի առաջացել:

Նշվում է՝ տեսանյութում, որը փետրվարի 6-ին մեծ տարածում էր գտել համացանցում, երևում է միայն դքսուհու և դուքսի գոտկատեղից վերև հատվածը:

Հիշեցնենք՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, որոնք թագավորական  ընտանիքի ավագ անդամների լիազորությունները վայր դնելուց հետո բնակություն են հաստատել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, երեկ՝ Վալենտինի օրվա կապակցությամբ, հայտարարել էին՝ պատրաստվում են երկրորդ անգամ ծնողներ դառնալ:

Դուքսերի մամուլի խոսնակը հաստատել էր Մեգանի հղիության լուրը, նշելով՝ «Արչին (Մեգանի և Հարրիի առաջնեկը) մեծ եղբայր է դառնալու»: Ներկայում երեխայի սեռի և ծնվելու օրվա հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում: