Վլադիմիր Պոզները նշել է` ով է եղել իր հաղորդման ամենատհաճ հյուրը

Ռուս հաղորդավար Վլադիմիր Պոզները պատմել է, որ առաձնահատուկ հիշում է մի քանի հարցազրույցներ, որոնք անցկացրել է ՌԴ Առաջին ալիքի իր հեղինակային հաղորդման շրջանակներում:

Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հանդիսատեսի հետ զրույցում Պոզները նշել է նաև, թե ով է եղել իր ծրագրի ամենատհաճ հյուրը:

«Յարովայա Իրինան (Պետդումայի փոխխոսնակ, բազմաթիվ հնչեղ օրինագծերի հեղինակ) ինձ ամենից շատ է ցնցել բացասական առումով»,- ասել է Պոզները:

Հաղորդավարը հիշել է նաև դրական իմաստով իրեն տպավորած հարցազրույցները: Նա թվել է «Ռոսնանո»-ի նախկին ղեկավար, ՌԴ նախագահի՝ կայուն զարգացման նպատակով հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսի և Ռուսաստանում 2008-2011 թթվականների ամերիկացի դեսպան Ջոն Բայերլիի մասնակցությամբ թողարկումները: