Քենդալ Ջեները հաստատել է Դևին Բուքերի հետ իր սիրավեպի մասին լուրերը․ լուսանկար

Սուպերմոդել Քենդալ Ջեները հաստատել է հայտնի բասկետբոլիստ Դևին Բուքերի հետ սիրավեպը, գրում է Mirror-ը։
Արդեն մի քանի ամիս է՝ լուրեր են շրջանառվում, որ Keeping Up With The Kardashians իրապատում շոուի աստղը հանդիպում է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղացողի հետ, թեև սուպեմոդերը հրաժարվում էր հաստատել լուրերը։
Սուրբ Վալենտինի օրը 25-ամյա Քենդալը Instagram-ի «սթորի» հատվածում լուսանկար է տեղադրել, որտեղ զույգը գրկախառնված է։
Պարբերականը նկատում է, որ սա առաջին դեպքն է, երբ սուպերմոդելն առցանց հարթակում սիրելիի հետ լուսանկար է հրապարակում։ Զույգին առաջին անգամ միասին նկատել էին անցյալ տարվա ապրիլին։
Նշենք, որ ավելի վաղ մարզիկն իր սոցիալական ցանցերում հրապարակել էր լողազգեստով Քենդալ Ջենների լուսանկարը։ Եվ իհարկե, հետևորդները դա ընկալել էին որպես մոդելի հետ սիրավեպի ուղիղ ակնարկ։