«Իմ գեղեցկուհու հետ». Բեն Ավետիսյանի և Դիանա Տոնոյանի նոր լուսանկարը

Դերասան Բեն Ավետիսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանը պատկերված է կնոջ՝ դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ։
Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։
«Իմ գեղեցկուհու հետ»,- հրապարակումը մակագրել է Բենը։

Նշենք, որ Բենի ու Դիանայի հարսանիքը տեղի է ունեցել հունվարին։ Հրապարկված ուսանկարների մեկնաբանություններում Բենը գրել էր․ «Աստծո Օրհնությամբ դարձար իմ կինը»։
Դիանան էլ իր հերթին գրել էր․ «Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է, հավատացեք նրան։ Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել»։