«Սիրուց ատելություն մեկ քայլ է»․ Քիմ Քարդաշյանը ամուսնու հետ բաժանության լուրերի ֆոնին խորհրդավոր գրառում է կատարել

Keeping Up With The Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ամուսնու՝ ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ բաժանության լուրերի ֆոնին «սիրո և ատելության» մասին խորհրդավոր գրառում է կատարել, գրում է Mirror-ը։

Պարբերականը նշում է, որ զույգի բաժանության մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը կարող են ճիշտ լինել, քանի որ Վալենտինի օրը 40-ամյա աստղը, որը սովորաբար տոնի կապակցությամբ ամեն տարի շնորհավորում է ամուսնուն, այս տարի ոչ մի սիրային ուղերձ չի գրել։

Նախօրեին իրապատում շոուի աստղը ավագ քրոջ՝ 41-ամյա Քորթնի Քարդաշյանի հետ լողափից լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Սիրուց ատելություն մեկ քայլ է»։

Թեև ավելի ուշ Քարդաշյանն իր հետևորդներին հայտնել է, որ «պարզապես կատակում էր», երկրպագուները նրա գրառումից շտապել են հետևություններ անել։

Քիմ Քարդաշյանի և Քայնե Ուեսթի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից, մի շատ ԶԼՄ-ներ նշում են, որ նրանք «չեն շփվում»։

Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։