«Մի կին աղջկաս ասել էր՝ «լավ էլ չաղ ես»»․ Գոհար Հարությունյանի վրդովված գրառումը

«Միսս Տիեզերք Արմենիա» և «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթների ազգային տնօրեն և հինգ երեխաների մայր Գոհար Հարությունյանն այդքան էլ ակտիվ չէ սոցիալական կայքերի իր էջերում, սակայն ժամեր առաջ նա նոր գրառում է արել՝ ֆեյսբուքյան հետևորդներին պատմելով դստեր հետ պատահած տհաճ միջադեպի մասին։
«-Բիայնա ջան ինչի՞ հաց չես ուտում։
-Մամ, լողավազանում մի կին հետս զրուցելուց հետո ասաց, որ ես «լավ էլ ՉԱՂ» եմ։
-Ոչինչ, ինձ էլ մարզասրահում ասում են շատ նիհար եմ, բայց ես դրանից չեմ նեղվում:
Հ.Գ. Սիրելի՛ կանայք, եթե ձեր կյանքը ինչ-ինչ պատճառներով ձեր ուզածով չի դասավորվել, մի՛ չարացեք, դիմացինի թերություններով (միգուցե թվացյալ…) մի ուրախացեք»,- գրել է Գոհարը և մեկնաբանությունների բաժնում հավելել,- «Ինչպե՞ս պահանջել, որ երեխաները իրար չնեղացնեն ու չվիրավորեն (արտաքինի հետ կապված), եթե մեր երկրում դա անում են մեծերը: Ես զարմանում եմ տարիքի հետ իմաստություն ձեռք չեն բերու՞մ»։