Յանա Դանիելյանը՝ նոր մասնագիտության և համասլարանական դասերի մասին

Հաղորդավարուհի Յանա Դանիելյանը պարզաբանել է, թե ինչով էր զբաղված վիրտուալ հարթակից տևական բացակայության ընթացքում:
«Մի փոքր այն մասին, թե ինչով էի զբաղված այս բացակայության ընթացքում:
Այսպիսով: Ընդունվել եմ Ագրարային համալսարան` անասնաբուժության ֆակուլտետ:
Այո, ապագա «ВЕТЕРИНАР» եմ: Վերջապես, երկար տարիներ անց, այս դժվար շրջանում ես որոշեցի իրականացնել իմ մանկության երազանքը ու արագ քայլերով շարժվում եմ առաջ:
Անսահման երջանիկ եմ: Ամեն օր ինձ համար տոն է դասերին գնալը: Լավ եմ սովորում ( թու,թու, թու), դասախոսներս գոհ են։
Բացի սովորելուց նաև աշխատում եմ մի քանի տեղ: Խառն եմ, շատ խառն եմ:
Բայց կարևորը՝ ամեն ինչ հասցնում եմ ու չեմ հոգնում»: