«Բժիշկներն անգամ չգիտեն, թե ինչ է կատարվում ինձ հետ»․ Սերգեյ Ժուկովը՝ առողջական լուրջ խնդրի մասին

Ռուսական «Руки Вверх!» փոփ խմբի առաջնորդ Սերգեյ Ժուկովը YouTube-յան Fametime.tv ալիքի եթերում խոստովանել է, որ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։
Նրա խոսքով՝ առողջական խնդիրները սկսվել են, երբ ելույթներից մեկից հետո ընկել է եղել ետնաբեմում։
Արդյունքում երգչի որովայնին կապտուկ է հայտնվել, որին արտիստն ի սկզբանե կարևորություն չի տվել։
Ժուկովի մոտ ճողվածք է զարգացել, որի հետևանքով կյանքը վտանգի տակ է եղել։ Բժիշկները չեն կարողացել արտիստի վիճակի վերաբերյալ կանխատեսումներ անել։

«Անհասկանալի պատմությու է․ մի փորք վնասվածքը դարձավ պատճառ, որպեսզի նրանք կտրեն մարմնիս կեսը»,- ասում է երգիչն ու հավելում,- «Ես հարցնում էի բժիշկներից՝ ում պետք է գումար կվճարեմ, միայն թե ինձ տարեք ինչ-որ տեղ՝ Գերմանիա, Իսրայել։ Իսկ նրանք ասում էին, որ անգամ չգիտեն, թե ինչ է կատարվում ինձ հետ, էլ ուր կարող են տանել»։
Վերջապես, երգչին արտասահմանից ուղարկեցին էքսպերիմենտալ ապարատ, որի շնորհիվ պարզ դարձավ՝ որն է նրա խնդիրը։
Սերգեյ ժուկովը ևս մեկ վիրահատություն տարավ, որից հետո նրա առողջական վիճակն արդեն սկսել է բարելավվել։
Արտիստի հիվանդության ընթացքում նրա ամբողջ ընտանիքն այլ երկրում է եղել, և նա ստիպված է եղել դժվարությունները հաղթահարել գրեթե միայնակ։ Բուժումից հետո Ժուկովը որոշում է կայացրել ավելի քիչ ելույթ ունենալ և հրաժարվել վնասակար սովորություններից։