Եվրահանձնաժողով բողոք են ներկայացրել TikTok-ի դեմ

Սպառողների իրավունքների պաշտպանության եվրոպական կազմակերպությունը (BEUC) Եվրահանձնաժողով բողոք է ներկայացրել TikTok սոցցանցի դեմ՝ նրան մեղադրելով օգտատերերի իրավունքների խախտման մեջ: Այս մասին նշված է կազմակերպության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
BEUC-ի կարծիքով՝ սոցցանցն անչափահասներին չի պաշտպանում վտանգավոր կոնտենտից, ինչպես նաև մի շարք հարցերով մոլորության մեջ է գցում:
«TikTok-ը չի կարող իր հարթակում երեխաներին և դեռահասներին պաշտպանել թաքնված սպառնալիքներից, գովազդից և պոտենցիալ վնասակար կոնտենտից:
BEUC-ը և նրա անդամները հանդես են գալիս TikTok-ի քաղաքականության եւ գործողությունների բազմակողմանի քննությամբ, որ ԵՄ-ում ապահովվի սպառողների իրավունքների պաշտպանությունը»,- նշված է փաստաթղթում: