Անցյալ կիրակի, երբ բոլոր սիրահարները նշում էին Վալենտինի օրը, 28-ամյա Կարա Դելևինին և 22-ամյա Ջեյդեն Սմիթին միասին նկատել էին Լոս Անջելեսում ընթրիքի ժամանակ:
Մոդելն ու դերասանը, պարզապես, հին ընկերներ են, բայց Կարայի հետ հանդիպման ժամանակ Ջեյդենը եկել է կարմիր վարդերի հսկայական ծաղկեփնջով և ի նշան ողջույնի համբուրել ու գրկել է նրան:
Նշենք, որ Էշլի Բենսոնի հետ բաժանումից հետո Կարա Դելեվինը դեռ չի հանդիպել իր երկրորդ կեսին: Աստղը վաղուց խոստովանել է՝ ասելով, որ զուգընկերոջ սեռն իր համար նշանակություն չունի։
Ջեյդենի սիրտն էլ այժմ ազատ է: Այնուամենայնիվ, դեռ վաղ է դատել զույգի ռոմանտիկ հարաբերությունների մասին, չէ՞ որ նախկինում նրանց հաճախ էին միասին տեսնում, և նրանք ունեն շատ ընդհանուր ընկերներ:
