Ռեփեր Պաբլո Հասելը թագավորին վիրավորելու համար դատապարտվել է ազատազրկման

Կատալոնացի ռեփեր Պաբլո Հասելը, ով դատապարտվել է ազատազրկման թվիթերում և իր երգերում արքային և ոստիկանությանը վիրավորելու համար, հրաժարվում է հանձնվել։ Նա թաքնվել է համալսարանի շենքում և հայտարարել, որ իրավապահները ստիպված կլինեն իրեն բռնի կերպով բերման ենթարկել:

Հասելը դատապարտվել է ինն ամսվա ազատազրկման՝ ահաբեկչությունները խրախուսելու և թագին ու Իսպանիայի պետական ​​ինստիտուտները զրպարտելու համար: Իսպանական թագի դեմ բանավոր հարձակումներից զատ, ռեփերը քննադատել է ոստիկանության գործողությունները 2019 թվականին Կատալոնիայում անկախության համար ցույցերը ճնշելու ժամանակ:

Դատավճիռ կայացնելուց հետո իշխանությունները երաժշտին ժամանակ են տվել մինչև նախորդ ուրբաթ՝ ոստիկանությանը հանձնվելու համար: Սակայն երկուշաբթի նա մտել է համալսարանի շենք՝ Կատալոնիայի հյուսիս-արևելքում գտնվող Լեյդա քաղաքում և Թվիթերում տեղադրել մի տեսանյութ, որում երևում են շենքի կողպեքով փակված դռները: