Disney-ը ներկայացրել է Էմմա Սթոունի գլխավոր դերակատարմամբ «Քրուելա» ֆիլմի առաջին պաստառը

Disney-ը ներկայացրել է դերասանուհի Էմմա Սթոունի գլխավոր դերակատարմամբ «Քրուելա» ֆիլմի առաջին պաստառը։

Սթոունը «101 դալմատիններ» (One Hundred And One Dalmatians) ֆիլմի դիսնեյյան նոր տարբերակում կմարմնավորի Քրուելլա դե Վիլին (Ստերվելլա դե Վիլ)։

Պաստառում 30-ամյա դերասանուհին իր սևուսպիտակ վարսերով, աչքերի մուգ դիմահարդարմամբ և շրթներկով չափազանց նման է պատմության չար հերոսուհուն:

«Ողջույն, դաժան աշխարհ»,- ասվում է ֆիլմի պաշտոնական թվիթերյան էջում։

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորներն են Քրեյգ Գիլեսպին և բրիտանացի դերասանուհի և սցենարիստ Էմմա Թոմփսոնը:

Ֆիլմը նախատեսված է թողարկել 2021 թվականի մայիսից հետո:

1996 թվականին թողարկվել է ռեժիսոր Սթիվեն Հերեկի «101 դալմատիններ» ֆիլմը, որը հիմնված է բրիտանացի գրող Դոդի Սմիթի վեպի վրա։ Թողարկվել է նաև «101 դալմատիններ» անիմացիոն ֆիլմը: Պատմության իրադարձությունները տեղի են ունենում Լոնդոնում՝ 1970-ական թվականներին: