Տղամարդկանց համար խնամքի կոսմետիկ միջոցներ՝ Giorgio Armani բրենդից

Giorgio Armani-ն տղամարդկանց համար նախատեսված մաշկի խնամքի կոսմետիկ միջոցների շարք է թողարկել, որը ստացել է Armani Men անվանումը:
Այն ներառում է երեք արտադրանք՝ մաքրող գել, սափրվելու լոսյոն և խոնավեցնող քսուք դեմքի և աչքերի շուրջ հատվածի համար: Հավաքածուի բոլոր միջոցները ներառում են վիտամինային հակատարիքային համալիր, մաքրող և MAG C սնուցող նյութեր։
Հավաքածուն ստեղծվել է բնապահպանական նյութերից։
Armani Men շարքի ապրանքները կարելի է ձեռք բերել բրենդի կայքում: