Disney-ը պատրաստվում է թողարկել վերջին 5 տարիների ընթացքում առաջին կարճամետրաժ մուլտֆիլմը

Disney-ը կթողարկի առաջին կարճամետրաժ մուլտֆիլմը վերջին հինգ տարվա ընթացքում։
Ժապավենը կստանա «Us again» («Կրկին մենք») անվանումը և կինոթատրոններում կցուցադրվի «Ռայան և վերջին վիշապը» անիմացիոն ֆիլմի հետ միասին։ Այս մասին հայտնում է Collider-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ կինոթատրոններում պրեմիերան կկայանա մարտի 4-ին (նույն օրը, ինչ «Ռայան և վերջին վիշապը» ֆիլմը):
Սակայն նրանք, ովքեր չեն կարողանում այցելել կինոդահլիճ, կկարողանան «Us again»-ը դիտել Disney+ ալիքում։
Բայց հարթակում այն կհայտնվի հունիս ամսից ոչ շուտ։
Կարճամետրաժ մուլտֆիլմը տարեց ամուսինների մասին է, ովքեր ապրում են մեծ քաղաքում։ Մի կախարդական գիշեր նրանք որոշում են հիշել երիտասարդությունը և վերակենդանացնել երբեմնի կիրքը՝ կրակոտ պարի օգնությամբ։
«Us again»-ում երկխոսություններ չեն լինի, միայն ֆանկ և սոուլ ոճի երաժշտություն, որը 1960-ականների մթնոլորտ կստեղծի:
Վերջին կարճամետրաժ մուլտֆիլմը՝«Inner workings»-ը («Ճանապարհ դեպի սիրտ»), Disney -ը ներկայացվել է 2016 թվականին՝ «Մոանայի» ցուցադրությունից առաջ։