Adidas-ը վաճառում է Reebok-ը

Գերմանական Adidas AG-ն վաճառում է Reebok-ը: Այս մասին հայտնում է Российская газета-ն։
Աշխարհում սպորտային հագուստի խոշորագույն արտադրողներից մեկը համարվող Adidas AG-ն, ավարտել է 2006 թվականից իրեն պատկանող Reebok ապրանքանիշի ակտիվների գնահատումը։
«Adidas-ն իր նոր հնգամյա ռազմավարության մշակման շրջանակներում ավարտել է Reebok-ի ռազմավարական այլընտրանքների գնահատումը: Այս գնահատման արդյունքում ընկերությունը որոշեց Reebok-ի վաճառքի գործընթաց սկսել», – ասվում է հաղորդագրության մեջ:
Ընկերության առաջիկա 5 տարիների գործունեության ծրագիրն ավելի մանրամասնորեն հայտնի կլինի 2021 թվականի մարտի 10–ին։ Adidas-ը Reebok ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը ձեռք է բերել 2006 թվականին՝ 3,8 միլիարդ դոլարով։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր լրատվականը, Reebok-ն ավելի շատ է տուժել կորոնավիրուսային համաճարակի հետևանքով, քան Adidas ապրանքանիշը։