Մարտին Սկորսեզեն քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները

Լեգենդար կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն Harper’s ամսագրում հրապարակված էսսեում քննադատել է ֆիլմերի հոսքային հարթակները։ Նրա խոսքով՝ դրանք բացասաբար են ազդել կինոարվեստի վրա, որը «հետևողականորեն արժեզրկվում և երկրորդ պլան է մղվում»։

«Դեռ 15 տարի առաջ «բովանդակություն» տերմինը հնչում էր միայն այն ժամանակ, երբ մարդիկ լուրջ մակարդակով քննարկում էին կինոն, և դա հակադրում ու համեմատում էին «ձևի» հետ»»,- գրում է նա՝ հավելելով, որ բովանդակությունն այժմ վերածվել է «բիզնես տերմինի», որը կիրառվում է ցանկացած «տեսանյութի և ֆիլմի», օրինակ՝ համաշխարհային կինոյի երևելի դեմքերից մեկի՝ Դևիդ Լինի ֆիլմերի և միևնույն ժամանակ կատուների մասին տեսանյութերի, սուպերհերոսների մասին ֆիլմերի մասին խոսելիս։

Չնայած ռեժիսորն ընդունում է, որ ինքն և մյուս կինոգործիչներն օգտվել են հոսքային հարթակների տրամադրած ֆինանսական միջոցներից (նրա վերջին «Իռլանդացին» ֆիլմը ֆինանսավորվել է Netflix-ը), նա քննադատել է այդ հարթակների կողմից ալգորիթմների օգտագործումը:

Նրա պնդմամբ՝ «ֆիլմեր առաջարկելու հարցում ալգորիթմներ օգտագործելով՝ նրանք սահմանափակում են հեռուստադիտողների՝ տարբեր թեմաների և ժանրերի ֆիլմերին հասանելիությունը»։

2019 թվականին Սկորսեզեն հոդված էր գրել New York Times-ի համար, որում պնդել էր, որ Marvel-ի ֆիլմերը «իսկական ֆիլմեր չեն»։