Գարիկն ու Մարիաննան սպասում են երրորդ բալիկին

Հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի կինը՝ Մարիաննա Վարդանյանը, վերջերս ինստագրամյան հարթակում բավական ակտիվ է. նա կիսվում է վեգան ապրելակերպով:

Վերջին մի քանի օրվա ինստագրամյան պատմություններում նկատելի է Մարիաննայի կլորացած փորիկը, ինչից կարելի է ենթադրել, որ երիտասարդ ընտանիքը սպասում է երրորդ երեխային:

Թեև Գարիկը չի սիրում հանրայնացնել անձնականը, և այս լուրով նրանք դեռևս չեն կիսվում, նրա կնոջ փորիկը նշմարվում է նաև դիզայներ Դիանա Շատվերյանի` երեկ տեղի ունեցած ծննդյան խնջույքի լուսանկարում:

Գարիկն ու Մարիաննան երկու դուստր ունեն՝ Ամելին և Ադանեն: