Ռիկի Մարտինը սպիտակ է ներկել մորուքն ու արտաքին փոփոխությամբ զարմացրել երկրպագուներին (լուսանկարներ)

Պուերտոռիկացի հայտնի երգիչ Ռիկի Մարտինն արտաքինի փոփոխությամբ զարմացրել է երկրպագուներին։

Դեռևս հունվարի վերջին Մարտինը Ինստագրամում լուսանկար էր հրապարակել՝ ցուցադրելով գունաթափված մորուքը։ Լուսանկարին կից արված գրության մեջ երգիչն ակնարկել էր, որ ձանձրույթից է որոշել այդ քայլին դիմել։

«Երբ ձանձրալի է, գունաթափեք»,- գրել էր Ռիքի Մարտինը։
Իսկ օրերս երգիչը որոշել է մորուքը սպիտակ ներկել։