Ամերիկացի հայտնի հաղորդավարուհին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հաջորդ օրը մահացել է

Ամերիկացի հաղորդավարուհի Կարեն Հադսոն Սեմուելսը մահացել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հաջորդ օրը: CBS Detroit-ի փոխանցմամբ՝ 68-ամյա լրագրողուհին մահացել է Դետրոյթի իր տանը։

Հադսոն Սեմուելսին մահացած է գտել նրա ամուսինը։ Դրանից մեկ օր առաջ նա պատվաստվել էր COVID-19-ի դեմ։ Բժիշկները դեռևս չեն կարողանում նշել նրա մահվան ճշգրիտ պատճառը։

Ամուսնու խոսքով՝ «կնոջ հանկարծահաս մահվան պատճառը կարող էր կաթվածը լինել»։

WGPR-TV հեռուստատեսությունում Հադսոն Սեմուելսն աշխատել է որպես հաղորդավար, պրոդյուսեր և նորությունների բաժնի ղեկավար: