Օբամայի դուստրը որպես սցենարիստ կաշխատի Amazon Prime-ի նախագծերի վրա

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստրը՝ Մալիա Օբաման, միացել է ամերիկացի երաժիշտ և դերասան Դոնալդ Գլովերի սցենարիստների թիմին, որը կաշխատի Amazon Prime-ի նախագծերի  վրա, գրում է Daily Mail-ը։

Գլովերը, որը նաև հայտնի է Childish Gambino երաժշտական բեմական կեղծանվամբ, Amazon-ի հետ խոշոր գործարք է կնքել, որի շրջանակում Amazon Prime-ի համար մի շարք նախագծեր պետք է ստեղծի։

22-ամյա Մալիան այժմ սովորում է Հարվարդի համալսարանում։

Նախկին նախագահի ավագ դուստրը վերապատրաստվել և աշխատել է մի քանի հեռուստատեսային նախագծերի և ֆիլմերի վրա, ներառյալ՝ HBO-ի «Աղջիկները» ֆիլմի վրա։