«Рынок шкур» ալիքն արգելափակվել է Telegram-ում

Telegram-ը հեռացրել է մեսենջերում խոշորագույն «Рынок шкур»` էսկորտ ծառայություններ մատուցող կանանց մասին ալիքը: Առաջինը դրան ուշադրություն է դարձրել Baza տելեգրամ ալիքը:
Ալիքը հասանելի չէ, քանի որ խախտել է Telegram-ի կանոնները»: Ալիքին բաժանորդագրված էր 238 հազար օգտատեր։

Հիշեցնենք, որ «Рынок шкур»-ը պնդում էր, որ տեղեկություններ է հրապարակում այն աղջիկների մասին, ովքեր զբաղվում են էսկորտ ծառայություններով և մարմնավաճառությամբ:
Ընդ որում, ինչպես նշում է Baza-ն, ալիքի ադմինիստրատորները հաճախ վաստակել են՝ գումարի դիմաց հեռացնելով աղջիկների դեմ ունեցած կոմպրոմատը։
Շշուկներ էին անգամ պտտվում, որ ՆԳՆ-ին դիմել է անչափահաս մոդել, որից 100 հազար ռուբլի են պահանջել նրա մասին տեղեկատվությունը հեռացնելու համար: