Գիրք նվիրելու օր. ի՞նչ են կարդում շոու-բիզնեսի ներկայացուցիչները

Գիրք ընթերցելը ժամանակակից է, գիրքն էլ լավագույն նվերն է՝ ցանկացած տոնին: Վերջին տարիներին ընթերցանության և գրքերի նկատմամբ հետաքրքրությունն աճել է. գրականագետները, գրախանութների ղեկավարներն ու ընթերցասերները փաստում են՝ Գիրք նվիրելու օրը տոն է բոլորի համար: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին ավանդաբար անցկացվող տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և մեծ արձագանք է գտել հանրության շրջանում: Արդեն ավանդույթ է դարձել, որ այսօր գրքասերները միմյանց պետք է գիրք նվիրեն: Showbiz.am կայքի հետ զրույցում հայ հայտնիները կիսվել են՝ պատմելով, թե որոնք են իրենց սիրելի գրքերը և ինչ են պատրաստվում նրանք նվիրել իրենց ընկերներին այսօր:

Անդրանիկ Հարությունյան
«Սիրում եմ նվերներ տալ, բայց գրքերի հետ կապված ճաշակի խնդիր էլ կա, դրա համար չեմ մտածում՝ ում, ինչ նվիրեմ: Ես արկածային ժանրերի գրքեր եմ սիրում:
Մանուկ հասակում հեքիաթներ եմ ավելի սիրել:
Անկեղծ ասեմ, երեկ մտածում էի՝ ինչու են հեքիաթները սկսվում «Լինում է,չի լինում» խոսքով, ու հասկացա, որ դա ոչ թե մանկական է, այլ մեծական՝ մի օր մարդ լինում է, մի օր էլ չի լինում: Ու այդպես խորացա, հասկացա՝ հեքիաթներն էլ մեծական իմաստ ունեն:
Մինչ օրս էլ սիրում եմ հեքիաթներ, որովհետև հեքիաթների մեջ ենք ապրում բոլորս՝ անհասկանալի, լավ կամ վատ հեքիաթների մեջ»:

Լիա Զախարյան
«Ես այսօր դեռ ոչ ոքի չեմ նվիրել և չեմ էլ ստացել:
Իմ ամենասիրելին է
Էլիֆ Շաֆակի՝ «Սիրո 40 օրենքներ» գիրքը: Ժանրերից չեմ սիրում, որ լինում է ռոմանտիկա, սիրում եմ կյանքային, ուսուցողական:
Կարդում եմ ամեն օր՝ քնելուց առաջ՝ ժամը 24:30-2:30»:

Անի Լուպե
«Հատուկ սիրելի գիրք չունեմ, ըստ տրամադրության եմ ընտրում: Ժանրերից նախընտրում եմ ռոմանտիկը:
Հաստատ չեմ նվիրել գիրք, բայց չեմ հիշում, թե ինչ գրքեր եմ նվեր ստացել:
Գիրք հասցնում եմ կարդալ միայն երեկոները: Առհասարակ, չեմ հասցնում կարդալ, որովհետև դրա համար ինձ պետք է խաղաղ լինել: Հիմնականում հանգստի մեկնելուց եմ գիրք կարդում»:

Հասմիկ Կարապետյան
«Դեռ դպորցական տարիքից իմ ամենասիրելին Բուլգակովի՝ «Վարպետ և Մարգարիտան» գիրքն է: Միգուցե դա այն պատճառով է, որ ես միստիկա եմ սիրում կամ որ անդադար ընթերցելիս նոր բաներ եմ ինձ համար գտնում: Այդ գիրքն ինձ համար բոլոր ժամանակների ամենասիրելի գիրքն է: Իհարկե, կան այլ շատ լավ գրքեր, պարզապես, ընտանիք կազմելուց հետո՝ մոտ հինգ տարի է, ինչ չեմ հասցնում շատ կարդալ: Ընդհանուր առմամբ, միշտ սիրել եմ ընթերցել միստիկ ուղղվածությամբ գրքեր և իհարկե, սիրո մասին:
Ցավոք սրտի, այն, ինչ գրքերում է, կյանքում այդքան էլ հաճախ չես հանդիպի, և մենք կարդում ենք, որպեսզի դա լրացնենք»:

Դիանա Տոռես
«Ես ոչ մեկին չեմ նվիրելու, ես եմ ինձ համար գիրք գնել մի քանի հատ:
Ավետիք Իսահակյանի երկերի հավաքածուն եմ գնել և Մայն Ռիդի գրքերը:
Հիմնականում ողբերգություններ եմ սիրում. Շեքսպիրի ողբերգություններն եմ սիրում»:

Կարեն Ջագարյան
«Իվանա Չաբբակի «Դերասանի վարպետությունը» վերջին կարդացածս գիրքն է: Ավելի շատ ես մասնագիտական գրքեր եմ կարդացել, քանի որ արվեստաբան եմ. Եգիպտոսի, Միջագետքի արվեստի մասին, աստվածաբանական գրքեր եմ կարդացել:
Ամենասիրելի գրքերից է
Կաֆկայի՝ «Մետամորֆոզը»:
Իրականում, ո՛չ ես եմ գիրք նվիրում, ո՛չ ստանում եմ. ցավոք, այդ մշակույթը մի քիչ մեռած է մեր հասարակության մեջ»:

Ռաֆայել Երանոսյան
«Սիրելի գիրք վերջին անգամ ունեցել եմ 4-րդ դասարանում:
Այսօր երեխաներն ինձ նվիրել են
«Արջն ու մրջյունը» հեքիաթը, որը ես խոսք եմ տվել նրանց համար կարդալ:
Գիրք չեմ նվիրելու, որովհետև ժամանակ չունեմ, ներկայացում ունեմ, բոլորին ներկայացում եմ նվիրում, թող գան նայեն»:

Իրինա Թովմասյան
«Սիրելի գրքեից է Ստենդալի «Կարմիրն ու սևը»:
Իսկ «Փոքրիկ իշխանը» մինչ օրս չեմ հոգնում պատմել երեխաներիս քնելուց առաջ:
Սիրում եմ Շերլոկ Հոմսի մասին գրքերը: Կարող եմ անվերջ թվարկել, իմ սիրելի ժանրը արկածայինն ու դետեկտիվն է»:

Սաթենիկ Հազարյան
Սիրելի գրքերս շատ են, որոնցից առանձնացրել եմ մի քանիսը՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը», Կաֆկայի «Ամրոցը», Կոբո Աբեի «Ավազուտների կինը», Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը», Դովլաթով Արգելոց՝ «Արգելոցը»:

Ջուս
Ես բացարձակ գիրք նվեր չեմ ստացել:
Ես կցանկանայի նվեր ստանալ սիրային, ֆանտաստիկ ժանրի ինչ-որ գիրք:
Դեռահաս տարիքից շատ եմ սիրում «Քամուց քշվածները» գիրքը, կարդացել եմ ու մինչ օրս տպավորվել է իմ մեջ, էլի կկարդայի:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան