Ամենաազդեցիկ աստղը՝ «Time» ամսագրի վարկածով

«Time» ամսագիրը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը։ Թոփ 100-ում ներառված են հայտնի արտիստներ, ակտիվիստներ ու երաժշիտներ։ Ամենաազդեցիկ աստղերի շարքում ցանկը գլխավորել է Դուա Լիպան, հայտնում է «Իզվեստիա»-ն։
Երգչուհին նկարահանվել է պարբերականի շապիկի համար։ Ավանդաբար ցանկի մասնակիցների համար էսսե են գրում նրանց հայտնի գործընկերները։ Դուա Լիպային բնութագրող նկարագրությունը գրել է Քայլի Մինոուգը։ Արտիստը երիտասարդ երգչուհուն «փոփ հսկա» է անվանել։

«Նրա ձեռքբերումներն առավել նշանակալի են դառնում, երբ հասկանում ես, որ նա 25 տարեկան է։ Նա բարի է, լավը, խելացի։ Նա իսկական փոփ հսկա է։ Եվ ես, ինչպես և միլիոնավոր այլ մարդիկ Դուա Լիպայից անհամբերությամբ ավելին ենք սպասում»,- հայտարարել է Մինոուգը։

Բացի Դուա Լիպայից՝ ամսագրի խմբագիրները ցանկանում ներառել են Անա դե Արմասին, Ջոն Դեւիդ Վաշինգթոնին, Ֆլորենս Պյուին և այլոց։