Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ռեփեր Քանյե Ուեսթից ամուսնալուծվելու հայց է ներկայացրել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Fox News-ին:

Նշվում է, որ ամուսինները համատեղ ապրել են 7 տարի, ունեն 4 երեխա: Ուեսթն ու Քարդաշյանն արդեն մի քանի ամիս է՝ միմյանցից առանձին են ապրում:

Զույգի հարաբերություններում խնդիրների մասին ասեկոսեներ սկսեցին տարածվել այն բանից հետո, երբ 2020-ի ամռանը Ուեսթը հայտնեց նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին:

2020-ի հուլիսի 5-ին Քանյե Ուեսթը հայտնել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին: