Սալմա Հայեքը պատմել է Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխվելու և հաջողակ կարիերա ծավալելու մասին (լուսանկարներ)

Ծագումով մեքսիկացի հոլիվուդյան դերասանուհի Սալմա Հայեքը Wonderland ամսագրին տված հարցազրույցում հայտնել է, որ երբ Մեքսիկայից նոր էր ԱՄՆ տեղափոխվել, շատերն ասում էին՝ «Հոլիվուդում ապագա չունի»։

54-ամյա մեքսիկացի դերասանուհու խոսքով՝ իր երկրում հաջողակ կարիերայից հետո Հոլիվուդ մուտք գործելն «անհնարին» էր թվում։

«Հիշում եմ, երբ եկա Միացյալ Նահանգներ, ինձ ասացին, որ Հոլիվուդում ապագա չունեմ։ Այդ ժամանակ դա, իրոք, այդպես էր թվում»,- ասել է նա։

Դերասանուհին, որն ամսագրի համար նաև 1970-ականների ոճով ֆոտոսեսիայի է մասնակցել, խոստովանել է՝ «մինչ շատ դերասանուհիներ 50 տարեկանը բոլորելուց հետո դժվարանում են դերեր գտնել Հոլիվուդում, իր կարիերան, առավել քան երբևէ, ծաղկման փուլում է»։

Հայեքին Հոլիվուդում հայտնիություն է բերել ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսի «Հուսահատը» մարտաֆիլմը։