Ջասթին Բիբերը և կինը վաճառել են Beverly Park շքեղ թաղամասի իրենց թանկարժեք առանձնատունը (լուսանկարներ)

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը և նրա կինը՝ մոդել Հեյլի Բիբերը, վաճառել են Լոս Անջելեսի Beverly Park շքեղ թաղամասում գտնվող և 25,8 մլն դոլարով ձեռք բերած առանձնատունը, գրում է Daily Mail-ը։

Առանձնատունը, այնուամենայնիվ, վաճառվել է 7 955 000 դոլարով:

Պարբերականը հայտնում է, որ Բիբերը, կարծես, հոգնել էր առանձնատնից և 2020 թվականի հոկտեմբերին Instagram-ում լուսանկարներ էր տեղադրել՝ առաջարկելով ձեռք բերել այն։

Նա նույնիսկ առաջարկել էր առանձնատունը վաճառել ամբողջ կահույքի հետ։

Նշվում է, որ առանձնատունն ունի գրադարան, տնային կինոթատրոն, դրսում՝ գինու մառան, խարույկ և լողավազան։