«Բարև բոլորին». Գոհար Ավետիսյանը Երևանում է

Հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանը Երևանում է։ Ավետսիյանի խոսքով՝ իրեն հագեցած օրեր են սպասվում։
Վիզաժիստն Instagram-ում նախ հայտնել է, որ մեկնում է այնտեղ, ուր իրեն միշտ դիմավորում են հարազատի նման։
«Թեև ինձ ամենուր են դիմավորում հարազատի նման, բայց այդ երկրում առանձնակի»,-ասել է տեսանյութում նա։

Ավելի ուշ Գոհարը տեսանյութ է հրապարակել Երևանից։
 «Ինչպես գուշակեցիք, մենք սիրելի Երևանում ենք, այդ պատճառով բարև բոլորին։ Առջևում շատ հագեցած, լավ օրեր կլինեն, ես պարզապես չեմ համբերում այստեղ ամեն ինչ ցույց տալ ձեզ»,- նշում է Գոհարը։
Ավետիսյանին ուղեկցում է քույրը՝ Նունիկը։