Պոլինա Գագարինան պատմել է՝ ինչպես են դեռահասաության տարիքում իրեն ծաղրել

Պոլինա Գագարինան խոստովանել է, որ համադասարանցիներն իր հետ դաժան են եղել։ 33-ամյա երգչուհին հայտնել է, որ իրեն ծաղրել են դպրոցական տարիներին։
«Եվրատեսիլ 2015»-ի ֆինալիստը կիսվել է, որ դեռահասաության տարիքում հակառակ սեռի կողմից ուշադրության չի արժանացել։
«Տղաներն ինձ հաճախ էին գեր անվանում ու շփոթում տղայի հետ, երբ 12 տարեկան էր»,- պատմել է Գագարինան։
«Спектакль окончен» երգի կատարողի խոսքով՝ հասակակիցների կոպտությունն իրեն չի վշտացրել։ Պոլինան միայնությունից չի տանջվել և հաճույք է ստացել սիրելի զբաղմունքից։

«Ինձ հետ է եղել իմ երաժշտությունը, ես շատ էի գրում և ապրում էի իմ աշխարհում։ Ինքս ինձ հետ չէի ձանրանում, ինչն արդյունքում հետաքրքրում էր նրանց»,- նշել է փոփ աստղը։