Պեսկովի կինն այլևս շիկահեր չէ. նրա նոր կերպարը հիացրել է հետևորդներին

Հայտնի գեղասահորդուհի, Օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկան սոցցանցային էջերի իր հետևորդներին ներկայացել է բոլորովին նոր կերպարով:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կինը տարիներ շարունակ շիկահեր է եղել։ Սակայն այժմ նա կարմրահեր ու անճանաչելի է դարձել։
«Նոր օր, նոր գարնանային տրամադրվածություն՝ տոնական հանգստյան օրերին ընդառաջ»,–գրել է Նավկան։

Հետևորդները շատ են հավանել լուսանկարը, նրանք բազմաթիվ մեկնաբանություններ են գրել։
Մի քանի ժամում լուսանկարը հավանել է ավելի քան 24000 օգտատեր։