Ռեժիսոր Վուդի Ալենի և դերասանուհի Միա Ֆարոուի դուստրը՝ Դիլանը, մանրամասն պատմել է սեռական ոտնձգությունների մասին, որոնք նա ապրել է մանկության տարիներին:
Ավելի վաղ 35-ամյա կինն արդեն հայտարարել էր, որ յոթ տարեկանում Ալենը նրան տարել է ձեղնահարկ, որտեղ, իբր, սեռական բռնության է ենթարկել նրան:
HBO-ի «Ալենն ընդդեմ Ֆարոուի» նոր վավերագրական ֆիլմը ներկայացնում է արխիվային կադրեր 1992 թ.-ից, երբ աղջիկը մորը պատմում է իր հետ կատարվածը: Փոքրիկ Դիլանը ասաց, որ Ալենը խնդրել է իրեն չշարժվել:
«Ես չէի ուզում, որ նա այդպես անի, մայրիկ: Ինձ դա դուր չեկավ»,- The Sun-ը մեջբերում է Դիլանի խոսքերը:
Աղջիկը նաև ասել է, որ Ալենը դիպել է մարմնի ինտիմ մասերին: Միայի հարցին, թե ինչպես է Ալենը դիպել նրան, Դիլանը ցույց է տվել սեռական օրգանների հատվածը:
Վուդի Ալենը 85 տարեկան է և կրկնակի օսկարակիր: Միա Ֆարոուն ռեժիսորից բաժանվել է 1992-ին։ Ալենը հերքել է որդեգիր դստերը բռնության ենթարկելու մեղադրանքները:
