Ջիմ Քերին դադարեցնում է Թրամփին նվիրված ծաղրանկարների նախագիծը (լուսանկարներ)

Հոլիվուդյան դերասան, կատակերգու Ջիմ Քերին թվիթերյան էջում հայտնել է, որ դադարեցնում է ԱՄՆ նախկին նախագաh Դոնալդ Թրամփին և նրա գործունեությանը նվիրված ծաղրանկարների նախագիծը՝ «հույս ունենալով մի քիչ վերականգնվել իր նյարդերի թողունակությունը»։

Իր հաղորդագրությունում, որտեղ հայտնի կատակերգուն Թրամփին «ստերի կայսրությունը կառավարող նարնջագույն Հուլիոս Կեսար» է անվանել, գրել է․«Վերջին 4 տարվա ընթացքում  քաղաքական ծաղրանկարների այս հավաքածուն ստեղծելու համար ես զգալի ջանքեր եմ գործադրել»։

Դերասանը կարևոր է համարել մատնանշել Թրամփի «կործանարար գործողությունները», որոնք «սպառնալիք էին ԱՄՆ-ի համար»։