Անաստասիա Ռեշետովան ՝ Տիմատիից հետո իր նոր սիրավեպի մասին

Տիմատիի հետ իր վերամիավորումը հերքելուց հետո, Անաստասիա Ռեշետովան նաև մեկնաբանել է նոր սիրավեպի մասին լուրերը: Նշենք, որ շշուկներ են պտտվում իբրև մոդելը հանդիպում է մի գործարարի, ով իրեն նվերներ է ուղարկում Գրոզնիից:
Ինստագրամյան էջում, պատասխանելով երկրպագուների հարցին, Անաստասիան, վերջապես, անդրադարձել է իր նոր սիրավեպի մասին շշուկներին։
«Ե՛վ ինտերնետում, և՛ որոշակի շրջանակներում բոլորն անընդհատ ինչ-որ մեկի հետ սիարվեպ են վերագրում ինձ: Ես միշտ ծիծաղում եմ դրա վրա: Այո, ես կարող եմ մեկի հետ շփվել կամ ճաշել, բայց դա չի կարելի անվանել լուրջ հարաբերություն, ամեն բան իր ժամանակն ունի»,-ասել է մոդելը։

Հիշեցնենք, որ Տիմատիի և Անաստասիա Ռեշետովայի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2015 թվականին` նրանց առաջին համատեղ լուսանկարի հրապարակումից հետո:
Իսկ 2019 թվականի հոկտեմբերի 16-ին զույգը որդի ունեցավ, ում անվանեցին Ռատմիր: 2020-ի սեպտեմբերին հայտնի դարձավ մոդելի ու ռեփերի բաժանման մասին: