Մուլտֆիլմերի բոլոր կին հերոսները պետք է հիջաբ կրեն․ Իրանի գերագույն առաջնորդի որոշումը

Alarabiya News լրատվականը, հղում տալով իրանական Tasnim գործակալությանը, տեղեկացնում է, որ Իրանի գերագույն առաջնորդը ֆեթվա է հրապարակել, որում ասվում է՝ մուլտֆիլմերի բոլոր կին հերոսները պետք է հիջաբ կրեն:
Նշենք, որ ֆեթվան ցանկացած հարցի վերաբերյալ որոշում է, որը հիմնված է իսլամի սկզբունքների և մահմեդական իրավական պրակտիկայի նախադեպերի վրա:
Իրանի առաջնորդի Telegram-ի էջի բաժանորդներից մեկը նրան հարցրել է նկարված հերոսների հիջաբ կրելու մասին:
«Սկզբունքորեն, նման հիպոթետիկ իրավիճակում հիջաբ կրելը ինքնին չի պահանջվում: Այնուամենայնիվ, այն կրելու արգելքի խախտումը չի կարող անհետևանք մնալ: Հետևաբար, անիմացիոն ֆիլմերում հիջաբ կրելու պահանջը պետք է պահպանվի»,-ասել  է Խամենեին: